Տեխասում մոտ 100 մեքենա է բախվել միմյանց (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Տեխաս նահանգում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել մոտ 100 մեքենայի մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է Washington Post-ը, ավտովթարը տեղի է ունեցել Ֆորտ Ուորթ քաղաքի Interstate 35 West մայրուղու վրա: Միջադեպի հետևանքով առնվազն 5 մարդ մահացել է, 3 տասնյակը՝ վիրավորվել: Վիրավորներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են:
Ոստիկանության հաղորդմամբ՝ կատարվածի համար պատճառ է հանդիսացել սառցանձրևից հետո ճանապարհին առաջացած մերկասառույցը:



Here at the scene in North Fort Worth of one of the worse disasters I have ever seen in this area. Pray. Pray hard. 100+ of vehicles... @CBSDFW @CBSNews @ABC @WeatherNation @weatherchannel @ReedTimmerAccu @FoxNews @cnnbrk pic.twitter.com/HFpeJoRA2Q
— Jason McLaughlin (@NorthTXWeather) February 11, 2021










