Բայդենը մեկ տարով երկարաձգել է Քադաֆիի ընտանիքի անդամների, նրա իշխանության առանցքային պաշտոնյաների նկատմամբ 2011 թ-ից գործող պատժամիջոցները

04:12 • 12.02.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել մեկ տարով երկարացնելու Լիբիայի նախորդ իշխանությունների և երկրի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի երեխաների դեմ սահմանված պատժամիջոցները, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը:

«Լիբիայում առկա իրավիճակը շարունակում է արտակարգ ու ոչ սովորական սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար, այդ պատճառով էլ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ կանխելու միջոցների ոչ նպատակային ծախսումն ու այլ չարաշահումները Քադաֆիի ընտանիքի անդամների, նախորդ իշխանության առանցքային ներկայացուցիչների և բոլոր այն անձանց կողմից, որոնց առնչվում են Լիբիայում մարդու իրավունքների խախտումներին»,- նշված է Բայդենի՝ օրենսդիրներին ուղղված ուղերձում:

Նշված պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կողմից՝ 2011 թ-ին: