Տաջիկստանում 6․1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Ուրբաթ երեկոյան Տաջիկստանի արևելքում 6․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով երկրի Գիտությունների ակադեմիայի սեյսմիկ ծառայության տարածած հայտարարությանը:
«6․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանի Մուրղաբ շրջանում՝ Դուշանբեից ավելի քան 700 կիլոմետր դեպի արևելք և Մուրղաբի շրջկենտրոնից 25 կիլոմետր հեռավորության վրա», - հայտնել է աղբյուրը:
Աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն` Տաջիկստանի մայրաքաղաքում երկրաշարժը գրանցվել է 3–ից 4 բալ ուժգնությամբ։ Ըստ արտակարգ իրավիճակների կոմիտեի, զոհեր և ավերածություններ չկան։ Եվրոպական–միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի փոխանցմամբ` աղբյուրը գտնվել է 80 կմ խորության վրա։










