Կանադայում 1 օրում կորոնավիրուսով վարակման թիվն ավելացել է ավելի քան 3 հազարով, կա մահվան ավելի քան 21 հազար դեպք. RT
Կանադայում կորոնավիրուսով վարակումների թիվը վերջին 1 օրում ավելացել է 3143-ով և հասել 820 306-ի: Այս մասին հայտնում է RT-ն:
Երկրում կորոնավիրուսով հիվանդացության վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները հայտնում է առողջապահության նախարարությունը:
Ըստ այդ տվյալների՝ Կանադայում ընդհանուր առմամբ գրանցվել է վիրուսով վարակված անձանց մահվան 21 162 դեպք, ապաքինվել է ավելի քան 762 հազար մարդ:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ տիրապետում են տվյալների աշխարհում կորոնավիրուսի նոր շտամմերով վարակումների վերաբերյալ:










