Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի ընդհանուր թիվն ավելացել է 1.2 հազարով. կա վարակման ավելի քան 9.7 դեպք. RT
Բրազիլիայում վերջին 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 51 546 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակումների թիվը 9 765 455 է:
Ինչպես փոխանցում են Բրազիլիայի առողջապահության նախարարությունից՝ մահվան դեպքերի թիվը վերջին 24 ժամում ավելացել են 1288-ով՝ ընդհանուր կազմելով 237 489:
Հինգշաբթի օրվա դրությամբ, Բրազիլիան հայտնել է կորոնավիրուսային վարակների ավելի քան 9.7 միլիոն դեպքերի մասին, որից ավելի քան 236 հազարը` մահվան ելքով: Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, այս տվյալներով Բրազիլիան զիջում է միայն ԱՄՆ-ին: Պատվաստումների արշավի շրջանակներում մինչ այժմ բնակչության միայն 0.5 տոկոսն է պատվաստվել:










