Կուբայում հեռախոսային կապի և համացանցի զանգվածային անջատում է եղել վթարի հետևանքով
Կուբայում հեռախոսային կապի և համացանցի զանգվածային անջատում է եղել տեղի հեռահաղորդակցմամբ զբաղվող ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով EFE-ին:
«Համացանցին հասանելիությունը վերականգնվել է վթարին հաջորդած 2-ժամյա դադարից հետո»,- նշել է լրատվամիջոցի թղթակիցը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Etecsa միջազգային կապի ընկերության կենտրոնում:
Միևնույն ժամանակ, Հավանային բնակիչները թվիթերյան իրենց միկրոբլոգներում հայտնում են, որ վերականգնվել է նաև հեռախոսային կապը: Պատահարից այլ մանրամասներ հայտնի չեն:










