Մենք այնքան ոչինչ ենք աշխարհաքաղաքական առումով, որ մեր հարցերը ռուսներն ու ադրբեջանցիներն են լուծում. Հայկազուն Ալվրցյան (տեսանյութ)

14:22 • 13.02.21

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը մի ծրագիր ունեն՝ պետք է Նախիջևանն ու Ադրբեջանը ցամաքով միանան։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։

Ըստ Ալվրցյանի՝ իշխանության նպատակն է ոչ միայն Մեղրին, այլև Սյունիքից մի ամբողջ հատված տալ Ադրբեջանին։

«Հիմա մենք աշխարհաքաղաքական առումով ոչինչ ենք, այսօրվա մեր կարգավիճակով մենք ոչինչ չենք որոշում, այնքան ոչինչ ենք մեր աշխարհաքաղաքական դերակատարությամբ, որ մեր հարցերը նույնիսկ մենք չենք լուծում, ռուսները, ադրբեջանցիներն են որոշում։ Ադրբեջանը գալիս, մեր սահմանը որոշում է։ Ծրագիրը հետևյալն է՝ հայ ժողովրդին ներշնչել անհուսության առավելագույն վիճակ, որ մտածի՝ էլ ելք չկա»,-հայտարարեց «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում։