Շիրակի մարզում 65-ամյա վարորդը Mercedes Vito-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում. կան վիրավորներ. shamshyan.com

23:40 • 13.02.21


Երեկ՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 09:40-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 65-ամյա Քերոբ Վ.-ն՝ իր վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 74-ամյա Անահիտ Վ.-ն և 27-ամյա Վերգուշ Բ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։