Չինաստանում կարուսել է վթարվել․ կա 16 վիրավոր
Չինաստանի Հունան նահանգում զվարճանքի զբոսայգում շղթայական կարուսել է վթարվել, ինչի հետևանքով տուժել է 16 մարդ, չինական լրատվամիջոցներին հղումով գրում է ria.ru-ն։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ «պտտվող անիվ» ատրակցիոնում։
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Առնվազն երեք մարդ գտնվում է ծանր վիճակում։
Ոստիկանությունը հետաքննում է վթարի պատճառը։










