Ինձ համար մեծ պատիվ կլիներ Ձեզ հետ շփվելը. Իլոն Մասկը Պուտինին հրավիրել է զրույցի «Clubhouse» ձայնային սոցցանցում

05:09 • 14.02.21

Ամերիկյան «Tesla» և «SpaceX» ընկերությունների սեփականատեր, աշխարհում ներկայումս ամենամեծ կարողությունն ունեցող Իլոն Մասկը թվիթերյան գրառման մեջ հիշատակել է Կրեմլի պաշտոնական օգտահաշիվը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելով զրույցի «Clubhouse» ձայնային սոցցանցում, հաղորդում է ТАСС-ը:

«Չէի՞ք ցանկանա «Clubhouse»-ում զրուցելու համար ինձ միանալ: Ինձ համար մեծ պատիվ կլիներ զրուցել Ձեզ հետ»,- հավելել է Մասկը ռուսերենով: