Թրամփն ԱՄՆ Սենատում իրեն իմպիչմենտի ենթարկելու գործընթացը «վհուկների որսի հերթական փուլ» է անվանել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամը ԱՄՆ Սենատում իրեն իմպիչմենտի ենթարկելու գործընթացը «վհուկների որսի» հերթական փուլ է համարել, հաղորդում է ТАСС-ը:
«Սա մեր երկր պատմության մեծ ամենալայնամասշտաբ «վհուկների որսի» հերթական փուլն էր: Ոչ մի նախագահ դեռևս նմանատիպ երևույթի չէր բախվել: Մեր իրականության տխուր պատկերը դրսևորվեց նրանում, որ ամերիկյան մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչները հնարավորություն ունեն անտեսելու իրավունքի գերակայության սկզբունքը, աջակցել հանցագործներին, անտեսել իրավապահ համակարգին, արդարացնել ապստամբներին և արդարադատության համակարգը վերածել քաղաքական հաշվեհարդարի գործիքի»,- ասել է Թրամփը:










