Կորոնավիրուսն այլևս չի խանգարի Վրաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը. Սաակաշվիլի

20:51 • 15.02.21

Մինչ այժմ կորոնավիրուսային համավարակը բաժանում էր վրացական ընդդիմությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից, բայց գարնանը ամեն ինչ կախված կլինի Թբիլիսիում և երկրի շրջաններում անցկացվող մի քանի զանգվածային բողոքի ակցիաներից: Այս մասին վրացական «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է EAdaily լրատվականը:

«Մինչ այժմ ընդդիմությանը արտահերթ ընտրություններից բաժանում էր կորոնավիրուսն  ու սառնամանիքի մեծ մասշտաբը, իսկ առաջիկա շաբաթներին բաժանում են մի քանի ուժեղ գործողություններ շրջաններում և 2-3 շատ ուժեղ գործողություններ Թբիլիսիում, որից հետո ժողովրդավարությունը կվերադառնա Վրաստան»,– ասել է Վրաստանի 3-րդ նախագահը:

Սաակաշվիլիի խոսքերով` «վրաց ժողովուրդը թքելու է բոլոր (ընդդիմադիրների) երեսին, որոնք կմտնեն խորհրդարան»:

«Ոչ ոք չի կարողանա մտնել խորհրդարան, քանի որ վրաց ժողովուրդը թքելու է բոլորի երեսին, որոնք մտնում են, այսպես կոչված, խորհրդարան: Սա խորհրդարան չէ, ուզուրպատորների որոշակի խումբ է, որոնք իրենց խորհրդարան են անվանում, ուստի եկեք չխաբվենք: Միակ որոշումը, որ նրանք կարող են կայացնել, Վրաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն է»,-ասել է Սաակաշվիլին: