Իրաքի շիական խմբավորումները Թուրքիային կոչ են արել դուրս բերել զորքերը երկրից
Իրաքի շիաական զինված խմբավորումները թուրքական կողմին կոչ են արել դուրս գալ երկրից, իսկ Բաղդադի կառավարությանը կոչ են արել հետ մղել թուրքական ուժերի կողմից հնարավոր հետագա գործողությունները, հայտնում է Ahval-ը:
Հանգստյան օրերին Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության` Իրաքի հյուսիսում տեղակայված զինյալների կողմից պահվող պատանդներին փրկելու նպատակով: Իրաքի հյուսիսային Գարայի շրջանում գտնվող քարանձավում 13 թուրքերի մարմինների հայտնաբերումից հետո ձեռնարկված գործողության ընթացքում երեք թուրք զինվոր է զոհվել:
Թուրքական գործողությունից հետո «Ասայիբ Էհլիլհաք» շիաական զինված խմբավորումը կազմակերպությունը կոչ է արել Իրաքի կառավարությանը՝ մերժել Թուրքիայի տարածքից իրականացվող ցանկացած ռազմական գործողություն, իսկ Անկարային՝ հետ կանչել իր ուժերը:
«Թուրքիայի խախտումները հակասում են սովորույթներին և միջազգային օրենքներին: Մենք Իրաքի կառավարությունից խնդրում ենք կանխել նման խախտումները և իրացնել սահմանադրությունից և օրենքներից բխող բոլոր իրավունքները: Մենք խնդրում ենք միջոցներ ձեռնարկել ազգային կամքի դրսևորման և Իրաքի անվտանգության, ինքնիշխանության և անկախության պաշտպանությունն ապահովող խորհրդարանական որոշման համար», - ասված է կազմակեպության տարածած հայտարարության մեջ:
Այլ շիական խմբավորումներ ևս դեմ են արտահայտվել թուրքական հարձակումներին և մեղադրել են Իրաքի կառավարությանը՝ թուլության համար, որը թույլ է տվել Թուրքիային խախտել Իրաքի ինքնիշխանությունը:
Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը ԵՄ-ի, Միացյալ Նահանգների և Թուրքիայի կողմից ճանաչվել է ահաբեկչական խմբավորում:










