Ավստրալիայում 1 ամսվա ընթացքում 2-րդ կոկորդիլոսն է սպանվել օրգանիզմից մարդկային մնացորդների դուրսբերման նպատակով

12:28 • 15.02.21

Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում մեկ ամսվա ընթացքում սպանվել է երկրորդ կոկորդիլոսը, գրում է The Guardian-ը, շեշտելով՝ կենդանուն սպանելու նպատակը նրա օրգանիզմից հնարավոր մարդկային մնացորդների դուրսբերումն է եղել:

Նշվում է՝ 3-մետրանոց երկկենցաղին երկրի բնապահպանության և գիտության վարչության աշխատակիցները կիրակի գիշերը բռնել են Հինչինբրուկ կղզու մոտակայքում այն բանից հետո, երբ տարածքում մարդ է անհետացել: 

Բացի այդ, միևնույն տարածաշրջանում օրեր առաջ ևս մեկ անձ էր անհետ կորել, որի մնացորդները հետագայում հայտնաբերվել էին 4-մետրանոց կոկորդիլոսի օրգանիզմում: Վերջինս անհետացել էր հինգշաբթի այն բանից հետո, երբ մեկնել էր ձկնորսության: Նրա նավակը հայտնաբերվել էր վնասված վիճակում:

Հիշեցնենք՝ վերջին մեկ ամսվա ընթացքում սա կոկորդոլիսների կողմից հարձակման երրորդ դեպքն էր նահանգում: