Չինաստանում 1 օրում կորոնավիրուսի 19 դեպք է հայտնաբերվել, որից 10-ը՝ ասիմպտոմ

10:30 • 15.02.21

Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9 դեպք և 10 ասիմպտոմ (առանց ախտանշանների) վարակակիր, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ երկրի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրությանը հղումով:

Նշվում է՝ կորոնավիրուսի 9 հաստատված դեպքերից 8-ը Չինաստան են բերվել արտերկրից, իսկ 1-ը՝ տեղական է: Վերջինս հայտնաբերվել է չինական Հեբեյ նահանգում:

Մեկ օրվա ընթացքում երկրում 61 հիվանդ է ապաքինվել ու դուրս գրվել հիվանդանոցներից: 

Համավարակի սկզբից ի վեր՝ Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 89 772 դեպք, ապաքինվել է 84 499 մարդ, իսկ 637 հիվանդ դեռ շարունակում են մնալ հիվանդանոցներում:

Ընդհանուր առմամբ, երկրում հիվանդության պատճառով մահացել է իսկ 4636 մարդ: