Հնդկաստանում ընձառյուծը հարձակվել է ամուսնական զույգի վրա
Հնդկաստանի Կարնատակա նահանգում ընձառյուծը հարձակվել է ընտանեկան զույգի վրա: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով հնդկական աղբյուրին, գիշատիչը հարձակվել է Շեհար և Սումյա Քամաթների վրա, երբ վերջիններս գիշերվա ժամը երեքին դուրս էին եկել զբոսնելու դաշտում:
Կենդանու հարձակման հետևանքով տղամարդը դաստակի ոսկորների կոտրվածք է ստացել: Կինը թեթև քերծվածքներ է ստացել: Հարձակվելուց հետո կենդանին թաքնվել է թփերում:
Անտառային տնտեսության հարցերով գերատեսչության աշխատակիցները, որոնք դեպքի վայր են ժամանել, ենթադրում են, որ գիշատիչը դեռ թփուտներում է գտնվում:
Մասնագետներին նաև անասնաբույժներ են միացել: Նրանք սպասում են` երբ կենդանին դուրս կգա թաքստոցից՝ վերջինիս քնեցնելու և այլ տեղ տեղափոխելու համար:










