Ինդոնեզիայում 20 մարդ Է անհետ կորել սողանքի պատճառով (լուսանկարներ)
Ինդոնեզիայի Ճավա կղզում 20 մարդ անհայտ կորել և ևս 14-ը լուրջ վնասվածքներ Է ստացել սողանքի հետեւանքով:
Փետրվարի 15-ին այդ մասին հայտնել Է Ինդոնեզիայի ANTARA գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետևանքների դեմ պայքարի ազգային գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ողբերգությունը տեղի Է ունեցել անցած գիշեր Նգետոս գյուղում (Արեւելյան Ճավայի նահանգ):
«Վնասվածքներ ստացած բնակիչներին բժշկական օգնություն Է ցույց տրվել տեղում, մեջբերում Է ANTARA-ն գործակալության ներկայացուցիչ Ռադիտյա Ջաթիի խոսքը:- Պատահարի հետևանքով քանդվել Է ութ տուն»:
Նրա խոսքով՝ սողանքի պատճառը շարունավկող տեղատարափ անձրևներն են: Պատահարի վայրում ընթանում են որոնողական-փրկարարական աշխատանքներ՝ ոստիկանության և բանակի, ինչպես նաև կամավորների ներգրավմամբ: Բացի դրանից, կղզում մի քանի գյուղ հեղեղման գոտու մեջ Է հայտնվել երկու վարարած գետերի պատճառով:













