ՌԴ հարավում օդուժի մասշտաբային զորավարժություններ են անցկացվել. մշակվել են հրթիռառումբային հարվածներ
ՌԴ Ռոստովի մարզում լայնամասշտաբ զորավարժություններ են կայացել 20 Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների և Սու-30ՍՄ կործանիչների մասնակցությամբ՝ մի քանի օդակայանների ռադիոտեխնիկական ծառայությունների հետ համագործակցությամբ: Ինչպես հայտնում է EADaily-ն, այս մասին հայտնել են Հարավային ռազմական շրջանից:
«Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների և Սու 30ՍՄ կործանիչների անձնակազմերը Ռոստովի մարզում առաջին անգամ համատեղ թռիչքներ են իրականացրել օդակայանների ռադիոտեխնիկական ստորաբաժանումների հետ համագործակցությամբ՝ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության 4-րդ բանակի լայնածավալ մարտավարական թռիչքային զորավարժությունների շրջանակներում»,- ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Սու-34 ինքնաթիռների առաջադրանքը եղել է հրթիռառումբային հարված հասցնելը հակառակորդին` առնվազն 600 մետր բարձրությունից: Սու-30ՍՄ կործանիչները անձնակազմերը ապահովել են կրակային և ռադիոէլեկտրոնային ծածկույթը:










