Բիլ Գեյթսը բացատրել է՝ ինչու են մարդիկ հրաժարվում պատվաստումներից
Մարդիկ դավադրության տեսությունների պատճառով հրաժարվում են դիմակներ կրել և պատվաստումներ անել, կարծում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, փոխանցում է ria.ru-ն։
«Դավադրության տեսությունը նաև վերաբերում է պատվաստանյութերին, և դա ողբերգություն է, քանի որ դրա պատճառով մարդիկ հրաժարվում են դիմակներ կրել և պատվաստվել»,- ասել է Գեյթսը։
Նա նաև նշել է, որ սոցիալական ցանցերում ապատեղեկատվության տարածումը դադարեցնելու համար դեռևս լավ լուծում չի տեսնում։
Կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր խոսակցություններ են շրջանառվում առ այն, որ Բիլ Գեյթսը «պատվաստանյութի միջոցով ցանկանում է թափանցել մարդկանց գիտակցության մեջ և հետևել նրանց գործողություններին»։
Գեյթսը նշել է, որ իր անվան շուրջ դավադրության տեսությունները «կատարյալ հիմարություն են, որոնց լուրջ պատասխան չի կարող տալ»։










