Կոնգոյում նավաբեկության հետևանքով 60 մարդ է զոհվել, կան հարյուրավոր անհետ կորածներ

13:26 • 16.02.21

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևմուտքում գտնվող գետերից մեկում ուղևորատար նավ է խորտակվել: Առնվազն 60 մարդ նավաբեկության զոհ է դարձել: Այս մասին հայտնում է russian.news.cn–ը հղում տալով Կոնգոյի Դեմոկրտական Հանրապետության հումանիտար գործողությունների և ազգային համերաշխության հարցերով նախարար Սթիվ Մբիկայի Մաբուլուկիին:

Նրա խոսքով՝ 700 ուղևոր ունեցող նավը խորտակվել է Մայ Նդոմբեից Հասարակածային նահանգ տանող ճանապարհին: Պատահարից փրկվել է մոտ 300 մարդ, հայտնաբերվել է 60 մարմին, մնացածի ճակատագիրն դեռևս անհայտ է:

Խորտակման պատճառը նավի գերբեռնվածությունն և գիշերային նավիգացիան են եղել: