Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, քննարկվել է նաև անօթևան մնացած քաղաքացների հարցը

19:56 • 16.02.21

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Քննարկվել են Հանրապետության կենսագործունեությանը­ վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել անօթևան մնացած քաղաքացիների խնդիրներին և դրանց լուծումներին:

Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ քննարկված հարցերի վերաբերյալ: