ԿԺԴՀ-ն հրաժարվել է Կիմ Չեն Իրի ծննդյան օրվա առթիվ զանգվածային տոնակատարությունների անցկացումից

09:37 • 16.02.21

Հուսիսային Կորեան այսօր նշում է երկրի գլխավոր պետական տոներից մեկը՝ հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը, սակայն այս տարի այն անցնելու է առանց զանգվածային հանդիսությունների և զինվորական շքերթների, ԿԺԴՀ-ի լրատվամիջոցներին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

ԿԺԴՀ-ի կենտրոնական «Նոդոն սինմուն» թերթը և այլ հրատարակություններ խմբագրական հոդվածներ են հրապարակել, որտեղ նշում են Կիմ Չեն Իրի վաստակը, սակայն չեն հիշատակում զանգվածային որևէ միջոցառումների կամ պետության ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի կողմից դամբարան ավանդական այցելության մասին, որտեղ հանգչում է նրա հոր մարմինը։

Հարավկորեացի փորձագետները նշում են, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները, ըստ երևույթին, որոշում են ընդունել հրաժարվել զանգվածային տոնակատարություններից կորոնավիրուսի հետ կապված մտավախությունների պատճառով, չնայած այն հանգամանքին, որ երկրում, պաշտոնական տվյալներով, COVID-19 հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել:

Image result for kim jong-il and kim jong un