Վանուատուում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամիի վտանգ չկա
Վանուատուում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն ցունամիի առաջացման վտանգ չի հայտարարվել, գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ Խաղաղ օվկիանոսի ցունամիի նախազգուշացման կենտրոնին հղումով:
Հիշեցնենք՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր Վանուատուի մոտակայքում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին, որի խորությունն էպիկենտրոնում հասել է մոտ 10 կմ-ի:










