Ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan-ն ու Infiniti-ն. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանն ու ծառին և հայտնվել մայթին. Infiniti-ի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Shamshyan.com

01:24 • 16.02.21

Փետրվարի 15-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Infiniti մակնիշի 70 VO 008 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 36 ML 430 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Infiniti-ի միջից մեկ հոգի, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, օպերատիվորեն դեպք վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Տեղում Nissa Tiida-ի վարորդ, 23 ամյա Արարատ Առաքելյանը ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ նա սթափ է:

Ճանապարհային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 26-ամյա Ռուբեն Կարապետյան էր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյո՞ք ինքն է վարել Infiniti-ն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: