Միխայիլ Բոյարսկին կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 10 օր անց հոսպիտալացվել է

17:34 • 16.02.21

Թատրոնի և կինոյի սիրված դերասան, երգիչ և հեռուստահաղորդավար Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Բոյարսկիի կնոջը:

Դեռ հայտնի չէ, թե ինչ խնդիրների պատճառով է դերասանը հայտնվել հիվանդանոցում: Նրա մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Տասը օր առաջ Բոյարսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

«Հավանաբար անոթային ռեակցիա է: Հնարավոր է՝ նրան թույլ տան տուն վերադառնալ: Սպասում եմ բժիշկների որոշմանը»,-նշել է դերասանի կինը:

Բոյարսկին գիտակցությունը չի կորցրել: Հեռախոսային զրույցի ընթացքում դերասանը հայտնել է, որ արդեն լավ է զգում:

Միխայիլ Բոյարսկին կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 10 օր անց հոսպիտալացվել է