Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 3.4 միլիոնը. 1 օրում մահացել է ավելի քան 400 մարդ. RT

00:53 • 16.02.21

Ֆրանսիայում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 413 մարդ: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշվում է, որ երկրում վիրուսի վերաբերյալ պաշտոնական տվյալները ներկայացրել է Ֆրանսիայի սանիտարական ծառայության կայքը:  Ընդհանուր առմամբ՝ երկրում համավարակի ընթացքում մահացել է 82 226 մարդ:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը հասել է 3 469 539-ի:

Ավելի վաղ երկրի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) օրինագիծ էր ընդունել, որով կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված սանիտարական արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվում է մինչև հունիսի 1-ը: