Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված է ընդհանուր ավելի քան 9.8 միլիոն մարդ. 1 օրում գրանցվել է վարակման 32 հազարից ավելի նոր դեպք. RT

02:22 • 16.02.21

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակումների թիվն ավելացել է 32 197-ով: Այս մասին հայտնում է RT-ն:

Ըստ երկրի առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալների՝ ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 9 866 710 է:

24 ժամում մահվան դեպքերի թիվն ավելացել է 528-ով՝ հասնելով 239 773-ի: Ընդհանուր առմամբ ապաքինվել է ավելի քան 8.8 միլիոն մարդ: Գրանցվել է հիվանդության մոտ 820 հազար ակտիվ դեպք: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը կկանգնեցվի պատվաստանյութի պակասի պատճառով: