Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել

04:59 • 16.02.21

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել, որն ստացել է B1525 անվանումը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով The Guardian-ին:

Պարբերականը, վկայակոչելով Էդինբուրգի համալսարանի հետազոտողներին, գրում է, որ այս տարբերակը այս տարբերակը վիրուսի նմուշների գենոմի հաջորդականության օգնությամբ հայտնաբերվել է 10 երկրներում, այդ թվում ՝ Մեծ Բրիտանիայում: 

Մեծ Բրիտանիայում գրանցվել է վիրուսի այս տարբերակով վարակման նվազագույնը 32 դեպք, Դանիայում՝ 35, Նորվեգիայում՝ 12:

ԱՄՆ-ում և Ֆրանսիայում գրանցվել է այս տեսակով վարակման համապատասխանաբար 7 և 5 դեպք, 5-ից քիչ դեպք է գրանցվել է Կանադայում, Ավստրալիայում, Հորդանանում և Իսպանիայում:

Փորձագետների խոսքով՝ վիրուսի նոր տեսակն ունի «մուտացիաների գործնականում տագնապալի շարք»: