Ֆրանսիայում հայտարարել են մասշաբային կիբեռհարձակումների մասին. տեսադաշտում ռուս ցանցահեններն են

14:19 • 16.02.21

Ֆրանսիայում մասշտաբային կիբեռհարձակումներ են տեղի ունեցել մի շարք ընկերությունների և կառավարական հաստատությունների դեմ: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, երկրի Տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալությունը կարծիք է հայտնել, որ հարձակումների հետևում ամենայն հավանականությամբ կանգնած են ռուս հանցահենները:

Խոսքը 2017-2020 թվականներին Centreon ընկերության ծրագրային ապահովման միջոցով տեղի ունեցած հարձակումների մասին է: Նշվում է, որ ընկերության հաճախորդների թվում են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները (Airbus, Air Fance, Bolloré, EDF, Orange ընկերությունները) և արդարադատության նախարարությունը:

Ֆրանսիական գերատեսչությունից նշել են, որ հարձակումներն ընդհանուր նմանություններ ունեն Sandworm խմբի նախկին արշավների հետ, որին մեղադրում է ռուս զինվորականների հետ կապ ունենալու համար: Միևնույն ժամանակ գործակալությունն անմիջականորեն Ռուսաստանին չի մեղադրում՝ շեշտադրում անելով միջադեպի տեխնիկական դրույթների վրա: