Լուգանսկի արևելքում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

01:40 • 16.02.21

Լուգանսկի արևելքում գտնվող գազաբաշխման հանգույցում պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Տեղեկությունը հաղորդել է Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության արտակարգ իրավիճակներ ծառայության մամուլի բաժինը:

«Մոտավորապես 23:05-ին Լուգանսկի Վտոռայա Բելոմորսկայա փողոցի գազաբաշխման հանգույցում տեղի է ունեցել չպարզված ծագման պայթյուն, որին հաջորդել է հրդեհ: Կրակի բարձրությունը հասնում է 20 մետրի»,- հաղորդագրությունը մեջբերեում է Լուգանսկինֆորմցենտրը: