«Նոր Զելանդիան, անկեղծ ասած, հոգնել է Ավստրալիայի՝ սեփական խնդիրներից հրաժարվելու վարքագծից». Թուրքիայում ենթադրյալ ԻՊ-ականի ձերբակալությունը Նոր Զելանդիայի և Ավստրալիայի միջև վեճի առիթ է դարձել

11:59 • 16.02.21

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը մեղադրել է Ավստրալիային իր պարտականություններից հրաժարվելու համար, երբ երկիրը «միակողմանիորեն» չեղյալ է համարել Թուրքիայում ձերբակալված կնոջ քաղաքացիությունը և մեղադրել է նրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու համար:

Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ ձերբակալել են Նոր Զելանդիայի 3 քաղաքացիների, այդ թվում՝ 2 երեխաների և 26-ամյա մի կնոջ, որը, իբր, «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է, և փորձել է ապօրինի մուտք գործել Սիրիայից Թուրքիա:

Նշենք՝ կինը ձերբակալման ժամանակ միաժամանակ և՛ Ավստրալիայի, և՛ Նոր Զելանդիայի երկքաղաքացի է եղել, սակայն դեպքից հետո Ավստալիան չեղյալ է հայտարարել նրա քաղաքացիությունը: 

Այս առնությամբ Նոր Զելանդիայի 40-ամյա ղեկվարան այն կարծիքին է՝ Ավստրալիան նման քայլով հրաժարվել էր իր պարտականություններից՝ միակողմանիորեն չեղյալ համարելով կնոջ քաղաքացիությունը, այդպիսով ստիպելով Նոր Զելանդիային պատասխանատվություն ստանձնել կնոջ համար, որը 6 տարեկանից ի վեր չի բնակվել Նոր Զելանդիայում: 

«Նոր Զելանդիան, անկեղծ ասած, հոգնել է Ավստրալիայի՝ սեփական խնդիրներից հրաժարվելու վարքագծից», - ասել է Արդերնն ու հավելել. «Եթե կոշիկը մյուս ոտքին լիներ, մենք կստանձնեինք պատասխանատվությունը, ու դա ճիշտ կլիներ, և ես խնդրում եմ Ավստրալիային նույնկերպ գործել»:

Ի պատասխան՝ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Կանբերայում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ իր աշխատանքն Ավստրալիայի շահերւ պաշտանությունն է:

«Իմ՝ որպես Ավստրալիայի վարչապետի պարտականությունն է առաջին տեղում դնել Ավստրալիայի ազգային անվտանգության շահերը: Կարծում եմ ՝ բոլոր ավստրալացիները կհամաձայնեն ինձ հետ»,- ասել է նա: 

Բացի այդ, երկրի ղեկավարը շեշտել է, որ նախատեսում է խոսել Արդերնի հետ: Այնուամենայնիվ, ըստ նրա՝  խորհրդարանում ընդունված օրինագիծն ինքնաբերաբար չեղյալ  է համարում ահաբեկչական գործունեություն ծավալելու համար մեղադրվող կնոջ քաղաքացիությունը: