Վոլգոգրադի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. տարհանվել է 150 մարդ (տեսանյութ)

17:06 • 16.02.21

Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքի շուկայի առևտրի տաղավարներում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տարածքից տարհանվել է ավելի քան 150 մարդ:

Այս մասին «ՌԻԱ Նովոտի»-ին տեղեկացրել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Վոլգոգրադի Ձերժինսկի շրջանում առևտրի տաղավարներ են հրդեհվել: Ժամը 14:39-ի դրությամբ հրդեհն ընդգրկել է 2 հազար քառակուսի մետր: Շուկայից տարհանվել է շուրջ 150 մարդ»,- մանրամասնել են գերատեսչությունից ու հավելել՝ հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել այն: 

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: