Սինգապուրում 52-ամյա բրիտանացին կարանտինի կանոնները խախտել է սիրելիի հետ գիշեր անցկացնելու համար. նրան մինչև 6 ամսվա ազատազրկում է սպառնում
Սինգապուրում 52-ամյա բրիտանացին մեղավոր է ճանաչվել երկրի կարանտինային կանոնները խախտելու համար, գրում է BBC-ն, հայտնելով՝ տղամարդը դուրս է եկել հյուրանոցի իր սենյակից սիրելիին այցելելու համար:
Նշվում է՝ Նայջել Սքեան վթարային սանդուղքի միջոցով փորձել է ուղևորվել իր 39-ամյա հարսնացու Ագաթա Մաղեշ Էյամալայի մոտ՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար:
Էյամալայը խոստովանել է, որ օգնել է տղամարդուն:
Ըստ դատական փաստաթղթերի՝ Սքեան 3 անգամ լքել է Ritz Carlton Millenia Singapore հյուրանոցի իր սենյակը:
Նշենք՝ Սինգապուրում կարանտինային կանոնների խախտումը կարող է մինչև 6 ամսվա ազատազրկման հանգեցնել, սակայն դատախազը Սքեայի համար պահանջել է շատ ավելի քիչ ժամկետ, ինչպես նաև տուգանք:
Հիշեցնենք՝ Սինգապուր ժամանելուն պես ճանապարհորդը պարտավոր է 14-օրյա կարանտին անցնել հյուրանոցում:










