Ռուսաստանը Սիրիայում ԻՊ-ի «քնած» բջիջների ակտիվացում է արձանագրում

14:07 • 16.02.21

ԱՄՆ-ն հրաժարվել Է մասնակցել Սոչիում սիրիական հիմնախնդրի կարգավորման միջազգային խորհրդաժողովին, թեև հրավեր Է ստացել ռուսական կողմից: Փետրվարի 16-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հրավեր ենք ուղարկել նաև մեր ամերիկացի գործընկերներին խորհրդաժողովին մասնակցելու համար (…), բայց, դժբախտաբար, մերժում ստացանք: Ներկայում ամերիկացիները զբաղված են ներքին գործերով և, ըստ երևույթին, տակավին չեն որոշել սիրիական ուղղությամբ ուղեգիծը»,- ասել Է նա:

Լավրենտևը նաև հայտնել Է, որ Ռուսաստանն արձանագրում Է (ՌԴ-ում արգելված) ԻՊ-ի «քնած» բջիջների ակտիվացում Սիրիայում: Նրա խոսքով՝ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների հետ համաձայնությունները բացառված են, դրանց լիակատար ոչնչացման նպատակաուղղվածությունը պահպանվում Է:

«Քննարկվեց, թե մենք ինչ պետք Է անենք այնպիսի միջազգային կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչել են ահաբեկչական, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Հայաթ Թահրիր աշ Շամը» (երկուսն Էլ արգելված են ՌԴ-ում) և մյուները: Մեկ անգամ ևս կրկնեմ, հրամայականը մնում Է այդ խմբավորումների լիակատար ոչնչացում: Չեն կարող լինել ոչ մի կարգի փոխզիջումային համաձայնություններ ահաբեկիչների հետ»,- ասել Է նա: