Թուրքիայում շղթայական ավտովթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 38-ը
Թուրքիայի կենտրոնական մասում գտնվող Քոնյա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, իսկ 38-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեպքը տեղի է ունեցել Քոնիա-Ադանա մայրուղում` տեղական ժամանակով 03:30-ին: Մերկասառույցի պատճառով բեռնատարը բախվել է մայրուղու արգելապատնեշին և կողաշրջվել: Մարդատար մեքենայի վարորդը, բեռնատարի վարորդին օգնելու նպատակով, կայանել է մոտակայքում, սակայն այդ պահին մայրուղով անցնող ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին կայանված մեքենային, որից հետո երկու մեքենաներն էլ շրջվել են:
Պատահարի հետևանքով զոհվել է մարդատար մեքենայի 2 և ավտոբուսի 3 ուղևոր: Հաղորդվում է, որ նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Հիշեցնենք՝ երկուշաբթի Թուրքիայի կենտրոնական մասում առատ ձյուն էր տեղացել, որը կաթվածահար էր արել երթևեկությունը մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում: Եղանակային պայմանների պատճառով որոշ միջքաղաքային մայրուղիներում մի քանի կիլոմետրանոց խցանումներ էին առաջացնել:
#Konya'da kaza: 5 kişi hayatını kaybetti, 38 yaralı var https://t.co/v9GxqSv4v5 pic.twitter.com/9RFJSWAcY6
— NTV (@ntv) February 16, 2021










