ԱՄՆ-ում ուժգին ձնաբքի հետևանքով ավելի քան 3 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության

02:34 • 16.02.21

ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի 25 նահանգներին, ինչպես նաև երկրի հարավային մասին պատուհասած ձնաբուքն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 3 միլիոն մարդու: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով երկրի Ազգային օդերևութաբանական ծառայությանը:

Նշված բնակիչներից 2.8 միլիոնը բնակվում է Տեխասում: Բացի դա առանց էլեկտրականության են մնացել նաև 300 հազար բնակիչ Օրեգոն նահանգից, տասնյակ հազարավոր բնակիչներ՝ Միսիսիպի, Օկլահոմա, Միսուրի, Արկանզաս նահանգներից: Նշվում է, որ հարավային նահանգներում ցրտից պայթում են չջերմամեկուսացված ջրատար խողովակները:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մոտ օրերս ջերմաստիճանը կարող է ավելի իջնել: