Ավստրալիայում Հունաստանից ներկրված 5,8 միլիոն դոլար արժողությամբ կոկաին է հայտնաբերվել

16:17 • 17.02.21

Ավստրալիայի խոշորագույն Սիդնեյ քաղաքում 5,8 միլիոն դոլար արժողությամբ կոկոաին է հայտնաբերվել, հայտնում է Greek City Times–ը։

Կոկաինի բեռը հայտնաբերվել է Capri ապրանքանիշի կոների մեջ, որոնք, ամենայն հավանականությամբ, ներկրվել են Հունաստանից։ Բեռը Ավստրալիա է ժամանել օդային ճանապարհով և քննությունն իրականացվել է Ավստրալիայի սահմանային ծառայության կողմից, որի արդյունքում հայտնաբերվել է 13 կգ թմրանյութ՝ 5,8 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։

Ընթացող հետաքննության շրջանակներում, հետախուզությունը ձերբակալել է 34–ամյա տղամարդու: