Ավստրալիան և Նոր Զելանդիան դուրս կգան «լոքդաունից»

17:11 • 17.02.21

Ավստրալիայի Վիկտորիա նահանգը և Նոր Զելանդիայի Օուքլենդ քաղաքը հինգշաբթի դուրս կգան հակակորոնավիրուսային «լոքդաուն»-ից, գրում է BBC-ն:

Ավստրալիայի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ Մելբուռն քաղաքում պատրաստվում են հրաժարվել վիրուսի դեմ հակազդելու նպատակով ներդրված 5-օրյա կարանտինային սահմանափակումներից: 

Միևնույն ժամանակ, Նոր Զելանդիայում հաղորդել են, որ 3 օր առաջ մայրաքաղաք Օուքլենդում ներդրված սահմանակումները կդադարեն ուժի մեջ մնալ՝ չնայած երկրում հաստատվող կորոնավիրուսային դեպքերին: 

Նշենք՝ երկու երկրները, որոնք հայտնի են իրենց կարանտինային խիստ միջոցառումներով, համավարակի ընթացքում համեմատաբար քիչ մահվան դեպքեր են գրանցել:

Ավստրալիայում համավարակից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով 28 911 վարակման դեպք, որի հետևանքով մահացել է 909 մարդ, իսկ Նոր Զելանդիայում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 2340 կորոնավիրուսակիր, որից մահացել է 26-ը: