Կատալոնիայում ահաբեկչության խրախուսման համար մեղադրվող ռեփերի ազատազրկումից հետո բողոքի ցույցեր են սկսվել, ցուցարարների ու ոստիկանների միջև՝ բախումներ գրանցվել
Կատալոնիայի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են սկսվել ռեփեր Պաբլո Ասելայի ձերբակալության պատճառով, որը մեղադրվում է ահաբեկչության խրախուսման և թագը անարգելու համար, հաղորդում է ТАСС-ը:
Որոշ քաղաքներում բողոքի ակցիաները փողոց դուրս եկած քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների է վերածվել. ցուցարարները բարիկադներ են ստեղծել, մոտոցիկլեր և աղբամաններ հրդեհել, տարբեր առարկաներ նետել ոստիկանների նկատմամբ: Ի պատասխան, ոստիկանները ռետինե փափշուտներ են կիրառել ցուցարարների նկատմամբ:
Բողոքի ակցիաները դադարեցնլու ոստիկանության պահանջը Վալենսիայում նույնպես անկարգությունների է հանգեցրել:
Ռեփերը 9 ամիս ազատազրկման է դատապարտվել թվիթերյան իր գրառումներում և երգերում ահաբեկչության խրախուսման և թագը անարգելու համար:










