«Չինաստանի համար հետևանքներ կլինեն, և Սի Ծինփինը գիտի դա». Բայդենը` Չինաստանում մարդու իրավունքների խախտումների մասին

11:20 • 17.02.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Չինաստանը պետք Է հետևանքներ սպասի մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների հետ կապված իրադրության ֆոնին: Համապատասխան հայտարարությունը Միացյալ Նահանգների ղեկավարն արել Է՝ փետրվարի 16-ի երեկոյան Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ) ելույթ ունենալով հասարակայնության հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդիպումը վարողն ԱՄՆ-ի ղեկվարից հետաքրքրվել Է, թե նա ՉԺՀ-ի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է արդյոք Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանի իրադրությունը: Բայդենն այդ հարցին դրական Է պատասխանել, սակայն ընդգծել Է, որ չի պլանավոում հրապարակայնորեն հանդես գալ Հոնկոնգի, Մինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանի և Թայվանի իրադության դատապարտմամբ:

«Ես ծրագրում եմ բացահայտ հասկացնել, որ մենք մտադիր ենք շարունակել ՄԱԿ-ում և այլ կազմակերպություններում պաշտպանել մարդու իրավունքները, որոնք ազդեցություն ունեն նրանց (Չինաստանի) գործելակերպի վրա»,- ընդգծել Է Բայդենը:

«Չինաստանի համար հետևանքներ կլինեն, և (Սի Ծինփինը) գիտի դա»,- նշել Է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով հանդիպումը վարողի համապատասխան հարցին:

«Չինաստանը ջանասիրաբար ջանում Է աշխարհի առաջատար դառնալ: Այդ կոչմանն արժանանալու, դա անել կարողանալու համար նրանք պետք Է կանխավ ապահովեն մյուս երկրների վստահությունը,- շարունակել Է Բայդենը:- Այնքան ժամանակ, քանի դեռ նրանք մասնակցում են գործունեության, որը խախտում Է մարդու հիմնարար իրավունքները, նրանց համար դժվար կլինի հասնել դրան»:

Փետրվարի 10-ին ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինիփինի հետ Բայդենն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր առաջին հեռախոսազրույցում քննարկել Է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը և աշխարհում զենքի տարածման կանխումը: Բացի դրանից, Բայդենն «անհանգստություն Է հայտնել» Հոնկոնգի, Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանի և Թայվանի իրադրության առանչությամբ: ՉԺՀ-ի ղեկավարը, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տեղեկատվության համաձայն՝ հայտարարել Է, որ երկու երկրների միջև առճակատումն աղետ Է ինչպես իրենց, այնպես Էլ ամբողջ աշխարհի համար: