Սիցիլիայի երկինքը պատվել է մոխրի ահռելի ամպով. Իտալիայում արթնացել է Էտնա հրաբուխը (լուսանկարներ)

12:12 • 17.02.21

Փետրվարի 16-ին արթնացել է Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Էտնա հրաբուխը: Այս մասին հայտնում է news.rbc.ua կայքը՝ նշելով, որ, հրաբխի ժայթքումներով պայմանավորված, Կատանիայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը:

Գործակալության տվյալներով՝ խառնարանից ժայթքումները լեռան հարավարևելյան կողմում ուղեկցվել են հրաբխային մոխրի արտանետումներով և լավայի հոսքով:

Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը հրաբխային ակտիվության մեծացում է արձանագրվել տեղի ժամանակով 16:10-ին (երևանյան՝ 19:10):

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 2900-3000 մետր խորության վրա: Ցնցումներն ուղեկցվել են ինֆրաձայնային ակտիվությամբ:  

Էտնան մոլորակի ամենաակտիվ հրաբուխներից է: 1950 թվականից ի վեր այն ժայթքել է մի քանի տասնյակ անգամ: Վերջին անգամ հրաբխի ակտիվացում էր արձանագրվել հունվարի կեսերին: