Հունաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

09:41 • 17.02.21

Այսօր Հունաստանում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ երկրագիտական ծառայությունը (USGS):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03:36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պատրաս քաղաքից 33 կիլոմետր հարավ-արևմուտք:

Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում: