Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ բնակչության համընդհանուր պատվաստումը մեկնարկել է. RT
Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ բնակչության համընդհանուր պատվաստումը մեկնարկել է, RT-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Հաղորդվում է, որ պատվաստումները երկրում մի քանի փուլով են իրականացվելու:
Առաջին հերթին պատվաստվելու են մոտ 40 հազարի հասնող բուժաշխատողներն ու սոցիալական աշխատողները, որոնք առավել շատ են շփվում վարակակիրների հետ: Երկրորդ փուլում կպատվաստվի 65 տարեկանից բարձր մոտ 36 միլիոն մարդ, երրորդ փուլում՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող շուրջ 8.2 բնակիչներ:
Ճապոնիայում արտոնվել է ամերիկյան «Pfizer» ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումը:










