Թուրքիան կզարգացնի սեփական արտադրության կործանիչների համար շարժիչային տեխնոլոգիաների արտադրությունը
Թուրքիան աշխատում է ներքին զարգացման ծրագրերի վրա` թուրքական արտադրության առաջին կործանիչների համար նախատեսված շարժիչների արդյունաբերությանը մաս կազմող կարևոր տեխնոլոգիաներ մատակարարելու նպատակով, հայտնում է Ahval–ը։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ դադարեցվել են բանակցությունները շարժիչներ արտադրող բրիտանական Rolls-Royce ընկերության հետ։
Թուրքիայի ռազմական գնումների գործակալությունը տեղական TR Motor ընկերությանը հանձնարարել է համապատասխան տեխնոլոգիաներ զարգացնել։
Թուրքիան այլընտրանքներ է փնտրում իր օդուժն արդիականացնելու համար այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դադարեցրել է F-35 կործանիչների վաճառքը՝ ի պատասխան 2019 թվականին Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռների ձեռքբերմանը:










