Ուկրաինայում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով սահմանված կարանտինը կերկարաձգվի մինչև ապրիլի 30-ը. ТАСС

03:11 • 17.02.21

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է երկրում սահմանված կարանտինը երկարաձգել մինչև ապրիլի 30-ը, հաղորդում է ТАСС-ը:

Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակը:

Կառավարությունը մտադիր է նաև շրջանները դասակարգել՝ ըստ համաճարակային վտանգավորության աստիճանի:

Փետրվարի 17-ի դրությամբ՝ Ուկրանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1 276 618 դեպք, ապաքինվել է 1 122 968-ը, մահացել՝ 24 542:

Ուկրաինայում կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումները դեռ չեն մեկնարկել: Կառավարությունը հրաժարվել էր ռուսական արտադրության պատվաստանյութի գրանցումից և բանակցություններ են վարում այլ արտադրողների հետ: