Իրանը 3-4 ամսում կարող է ուրանի հարստացումը հասցնել միջուկային զենքի ստեղծման մակարդակի. ԱՄՆ պետքարտուղար

04:47 • 17.02.21

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ներկա պահին Իրանը երեք-չորս ամսում կարող է ուրանի հարստացումը հասցնել միջուկային զենքի արտադրման մակարդակի, հաղորդում է ТАСС-ը:

«Իրավիճակն այն է, որ Իրանը զգալիորեն մոտեցել է ուրանի հարստացմամբ միջուկային զենք ստեղծելու մակարդակին՝ համեմատած այն իրադրության հետ, որը գոյություն ուներ միջուկային գործարքի գործողության ընթացքում»,- ասել է Բլինկենը:

ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով՝ անհրաժեշտ է աշխատել ավելի երկարաժամկետ ու լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ:

«Եթե մենք վերադառնանք համաձայնագրին, եթե Իրանը հետևի միջուկային գործարքին, և մենք էլ նույնն անենք, ապա մեզ անհրաժեշտ կլինի աշխատել ավելի երկարաժամկետ ու լուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ»,- ասել է Բլինկենը:

Նրա կարծիքով՝ «ավելին լուրջ ու երկարաժամկետ» համաձայնությունը պետք է ներառի նաև իրանական հեռահար բալիստիկ հրթիռների հարցն ու Իրանի՝ այլ երկրներում, ըստ ամերիկյան կողմի, ապակայունացնող գործողությունների վերանայման խնդիրը: