ԱՄՆ-ում յուրաքանչյուր ցանկացող կկարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ միայն հուլիսի վերջից. Բայդեն

06:24 • 17.02.21

ԱՄՆ-ում յուրաքանչյուր ցանկացող կկարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ միայն հուլիսի վերջից, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նախագահ Ջո Բայդենը:

«Հուլիսի վերջին արդեն 600 միլիոն չափաբաժնով պատվաստանյութ կունենանք: Դա բավարար կլինի, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա պատվաստվել»,- ասել է Բայդենը:

Նման ժամկետ Բայդենը հայտնել էր նաև օրեր առաջ՝ ելույթ ունենալով Առողջապահության ազգային ինստիտուտում:

«Մենք հիմա ձգտում ենք նրան, որ մինչև հուլիսի վերջ երկրում բավարարեն պատվաստանյութի պաշարները 300 միլիոն ամերիկացու պատվաստման համար: Հնարավոր է՝ սա այդքան էլ չի համապատասխանում անհրաժեշտ կարճ ժամկետներին, բայց եկեք հստակեցնենք՝ երբ ես ԱՄՆ նախագահ եմ դարձել, երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարություն չի եղել»,- ասել էր Բայդենը: