Բիլ Գեյթսը հնարավոր է համարել COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժնի անհրաժեշտությունը
Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալու պատճառով հնարավոր է համարել COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժնի անհրաժեշտությունը, գրում է ria.ru-ն։
«Այժմ քննարկում է ընթանում այն հարցի շուրջ՝ արդյոք մենք պետք է ստանանք միևնույն պատվաստանյութի երրորդ չափաբաժինը, թե մեկ ուրիշ՝ ավելի կատարելագործված պատվաստանյութ»,- հայտարարել է Գեյթսը CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ «այն մարդիկ, որոնք արդեն պատվաստվել են, կարող է ստանան նաև երրորդ չափաբաժինը»։
ԱՄՆ-ն ամիսներ առաջ սկսել է բնակչության զանգվածային պատվաստումը։ Երկիրն աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար է։ Վերջին տվյալների համաձայն՝ երկրում վարակվել է ավելի քան 27,7 մլն մարդ, որոնցից 490 հազարը՝ մահվան ելքով։










