Պաղեստինից Գազա է մատակարարվել 200 չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ. օրեր առաջ Իսրայելը խոչընդոտել էր պատվաստանյութի մատակարարումը
Գազայի՝ «ՀԱՄԱՍ» շարժման վերահսկողության տակ գտնվող շրջան է մատակարարելվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, հայտնում է almasdarnews.com–ը։
Չորեքշաբթի Պաղեստինը Գազա է ուղարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, այն բանից հետո: Ավելի վաղ Իսրայելն արգելափակել էր դեղամիջոցի մուտքը Գազայի՝ «ՀԱՄԱՍ» շարժման վերահսկողության տակ գտնվող շրջան։ Պաղեստինի առողջապահության նախարար Մայ Ալքայլան տեղեկացրել է, որ 2000 չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ է ուղարկվել առաջին հերթին բուժաշխատողներին պատվաստելու համար։
Գազայում բնակվում է ավելի քան 2 միլիոն պաղեստինցի, որոնցից շատերն ապրում են փակ սահմաններում, և դեռևս պատվաստանյութ չեն ստացել: Համաճարակի բռնկումից ի վեր, ըստ տեղի իշխանությունների, այստեղ գրանցվել է վարակման ավելի քան 53 հազար դեպք, որից առնվազն 538–ը` մահվան ելքով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am–ը, Պաղեստինի ինքնավարությունը փորձել է օկուպացված Արևմտյան ափից Գազայի հատված հասցնել ռուսական հակակորոնավիրուսային Sputnik V պատվաստանյութի 2000 դեղաչափ, սակայն Իսրայելը Արևմտյան ափի հսկիչ-անցագրային կետում մատակարարումը կանգնեցրել է և «պաղեստինցիներին տեղեկացրել համապատասխան թույլտվության բացակայության մասին»:










