Հունաստանում 3,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել Հունաստանի Ատտիկա և Թեբե շրջաններում՝ 3,7 մագնիտուտ ուժգնությամբ, հայտնում է Greek City Times–ը։
Գեոդինամիկայի ինստիտուտի փոխանցմամբ, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 5–ին` Թեբեյից 23 կմ հարավ–արևելք։ Երկրաշարժի խորությունը գտնվել է 5 կմ-ի վրա։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան՝ հաշվի առնելով ձյան առատ տեղումները Ատտիկայում։










